Ողջունում ենք ձեզ Արաբկիրի պաշտոնական կայքէջում: Այստեղից դուք կարող եք տեղեկանալ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների, կատարվող աշխատանքների, ծրագրերի, նորությունների մասին: Այս կայքում դուք նաեւ կգտնեք կարեւոր տեղեկություններ Արաբկիր համայնքի պատմության, տարածքի, բնակչության վերաբերյալ:
Հետադարձ կապի միջոցով կարող եք մեզ տեղեկացնել ձեզ անհանգստացնող խնդիրների մասին, որոնց կաշխատենք տալ շուտափույթ լուծում: Կարող եք նաեւ հայտնել ձեր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, քանի որ մենք շատ ենք կարեւորում քաղաքացիների կարծիքներն ու գնահատականները մեր աշխատանքի վերաբերյալ:
Հուսով ենք, որ մեզ մոտ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Շնորհակալություն:
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի ավագանու լիազորությունների ստանձնումով դադարեցվում է Երևանի թաղային համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունները, "Արաբկիր հայրենակցական միավորում" հասարակական կազմակերպության առաջարկը, համայնքի ավագանու 26.05.2009թ. թիվ 134 և 135 որոշումները (12 կողմ, 0 դեմ քվեարկությամբ), համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանը համայնքի կայացման և զարգացման, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պատմական Արաբկիրի ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցման գործում ակտիվ մասնակցության համար համայնքի 29 բնակիչների շնորհեց "Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի" կոչում:
2009 թ. ապրիլի 8-ին Արաբկիր համայնքի թաղապետարանում տեղի ունեցավ "Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի" կոչում շնորհելու եւ հուշամեդալով պարգեւատրելու հանդիսավոր արարողություն: